National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.12.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

Դեկտեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի տեղեկացմամբ` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք քննարկվել են ինչպես խորհրդարանական տարբեր խմբակցությունների, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի, Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ այլ շահագրգիռ կառույցների հետ:

Համազասպ Դանիելյանը նշել է, որ քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Փաթեթի հիմնական նպատակն առավել առողջ քաղաքական դաշտ, ինչպես  նաեւ կուսակցական համակարգ  ունենալն է:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին` տեղեկացնելով, որ մատնանշված բոլոր խնդիրները լուծում են ստացել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը` ընդգծելով, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունվել են եւ համատեղ աշխատանքի արդյունքում փաթեթը լրամշակվել է:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am